Դալլաքյանի մեկնաբանությունները (видео)
Поддержи А1+!ՀՀԿ պագամավոր Դավիթ Հարությունյանը ԱԺ այսօրվա նիստի ժամանակ ներկայացրեց ԱԺ կանոնակարգում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու վերաբերյալ առաջարկը: Ըստ փոփոխությունների՝ ԱԺ փոքր խմբակցությունների պատգամավորները կարող են մասնակցել միաժամանակ երեք մշտական հանձնաժողովների նիստերին: ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մեկնաբանությամբ՝ այդ փոփոխություններով տվյալ պատգամավորն անհավասարաչափ բեռ է սկսում կրել, բացի այդ էլ ԱԺ կանոնակարգի մեկ այլ կետով նախատեսված է, որ պատգամավորները պարտավոր են մասնակցել հանձնաժողովների բոլոր նիստերին, որը գործնականում անհնարին է: ՀՅԴ մեկ այլ պատգամավոր Արմեն Ռուստամյանն էլ նշեց, որ այս փոփոխություններով «ունքը սարքելու փոխարեն, աչքն ենք հանում». «Ակնհայտ անհավասարություն է ստեղծվում. կիսատ-պռատ որոշում եք ուզում կայացնել, որով պատգամավորի լիարժեք մասնակցությունը չի կարող ապահովվել: Մի վիճակի մեջ եք դնում փոքր խմբակցության պատգամավորին, որ նա մյուսներից ավելի ծանրաբեռնված աշխատի, սակայն արդյունքում պարրզվի, որ թերացել է իր աշխատանքներում»,-ասաց նա։ Պարոն Ռուստամյանն առաջարկում է այս պարագայում պատգամավորն առնվազն 3 վճարովի օգնական ունենա, որպեսզի հնարավոր լինի հետեւել բոլոր մշտական հանձնաժողովներների նիստերի աշխատանքներին: Իսկ ՀՅԴ պատգամավոր Աղվան Վարդանյանն էլ առաջարկեց մշտական հանձնաժողովների նիստերի անցկացման ժամերը փոխել, որպեսզի հնարավոր լինի ներկա լինել բոլոր նիստերին: Անկախ պատգամավոր Էդմոնդ Մարուքյանը եւս հայտարարեց, որ նախատեսվող փոփոխություններով անհավասար իրավիճակ է ստեղծվում նաեւ անկախ պատագամավորների համար: «Ուզում եմ ասել, որ մեկի մանդատը մյուսից լավը չէ: Ես չգիտեմ՝ ով է Դոնթը, որի բանաձեւով կազմել եք մշտական հանձնաժողովների կազմը, բայց նրա պատճառով իմ պատգամավորական իրավունքները սահմանափակվում են»,- հայտարարեց նա: Պատգամավորը ընդգծեց, որ ցանկություն է հայտնել ընդգրկվել երկու հանձնաժողովում, սակայն միայն պետաիրավական հանձնաժողովում են ներգրավել. «Նույնն էլ վերաբերում է Էթիկայի հանձնաժողովին, որտեղ միայն խմբակցությունների պատգամավորներն են ընդգրկված, իսկ ես՝ ոչ: Եթե, ասենք, այդ հանձնաժողովն իմ մասին հարց քննարկի, ապա ես իրավասո՞ւ եմ այն ընդունել, քանի որ ընդգրկված չեմ այդ հանձնաժողովի ձեւավորման մեջ: Ես կողմ եմ եմ քվեարկելու այս նախագծին, որպեսզի իմ կոլեգաները կարողանան մասնակցել հանձնաժողովների նիստերին, սակայն դա սխալ նախագիծ է»,- հայտնեց նա: