Խորհուրդ ՀՀԿ-ին. «Գոնե դա սովորեք ՀՀՇ-ից» (видео)
Поддержи А1+!ՀԱԿ անդամ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանը հանրապետականներին հիշեցնում է՝ Հայաստանի բնակչությունը երբեք չի համակրել իշխող քաղաքական ուժին։ «Ձեր իշխանության հենարանը փողն է, որը բավարար չափով ունեք, ոստիկանությունն է, որն օրենքից դուրս է իբրեւ կանոն աշխատում եւ քրեական աշխարհը»,- ասում է Բագրատ Ասատրյանը։ Հանրապետական պատգամավոր Մանվել Բադեյանը հակադարձում է՝ բնակչությունը Ազգային Ժողովի ընտրություններին ահռելի ձայներ տվեց Հանրապետական կուսակցությանը։ « Որովհետեւ մարզպետը գալիս ա գյուղապետին ասում ա՝ հերդ կանիծեմ», - իր հերթին հակադարձում է Բագրատ Ասատրյանը։ Պարոն Ասատրյանն ավելորդ է համարում ծավալվել Տեղական ինքնակառավարման մարմինների վերջին ընտրությունների շուրջ՝ դրանք ոչինչ չեն տալու հասարակությանը, իզուր ծախսեր էին։ Հանրապետական պատգամավորն ուզում է հասկանալ, թե ինչու՞ է բողոքում ընդդիմադիր գործիչը, եթե նրա քաղաքական ուժը չի մասնակցել ընտրություններին Բագրատ Ասատրյանը չի հասկանում Հանրապետականի ինքնավստահությունը՝ երկրից այս տարի արդեն 60 հազար մարդ է հեռացել։ Մանվել Բադեյանը կոնկրետություն է ուզում ընդդիմախոսից՝ միգուցե ձեր փոխարեն ձեր համար քվենե՞ր հավաքենք։ Պարոն Ասատրյանն Հանրապետական պատգամավորին հիշեցնում է, որ ՀՀՇ-ն կարողացել է իշխանություն զիջել՝ «գոնե դա սովորեք ՀՀՇ-ից»։