Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մանվել Սարգսյանին չի զարմացնում (видео)

Քաղաքագետ Մանվել Սարգսյանը պատասխանատվությունից փախուստ է համարում Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու և հերոսացնելու առիթով Ազգային ժողովի ընդունած հայտարարությունը՝ թե իշխանական, թե ընդդիմադիր ուժերի կողմից. «Ամբողջ պառլամենտը, առանց ավելորդ խոսելու ասաց՝ պիտի սկսենք՝ անցնի, գնա։ Սա վտանգավոր է, անվտանգության խնդիրները շատ կարևոր են և ծնվեց անատամ ինչ-որ փաստաթուղթ։ Կարծես Թուրքմենիայում է այդ փաստաթուղթը գրվել»։ Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանին չի զարմացրել Ադրբեջանի քայլը. «20 տարի է՝ Ադրբեջանը նույնն է անում, նա փորձում է պարտադրել աշխարհին իր մոտեցումները, որ աշխարհը հաշվի նստի, որ նա երբեք հայերի հետ ոչ մի լուրջ բանի մասին չի խոսի»։ Քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը չի հավատում Սաֆարովի հարցում Հունգարիայի անակնկալի գալուն. «Հունգարական կողմը բնականաբար այդքան էլ միամիտ չէր, ոչ էլ չէր հասկանում, որ ստեղծում է կեղծ, կացինային հերոսներ»։ Ադրբեջանի այս վրիպումը, ըստ Մանվել Սարգսյանի, հօգուտ իրենց, ոչ ԹԵ Հայաստանի, կօգտագործեն ՆԱՏՕ-ն և միջազգային այլ ուժեր. «Կխեղճացնեն Ադրբեջանին, կփորձեն, որ նա մասնակցի ինչ-ինչ ծրագրերի»։