Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Անվերահսկելի շուկան մտավ ամենուրեք (видео)

Քաղաքաշինությունը քարի մեջ ֆիքսում է երկրում տիրող իրավիճակը, ուստի Երեւանի այսօրվա տեսքը չի զարմացնում բնապահպան Կարինե Դանիելյանին։ «Մեր վզին, որ փաթաթեցին անվերահսկելի շուկա եւ մենք ընդունեցինք դա եւ այդ անվերահսկելի շուկան մտավ ամենուրեք, մշակույթ, մտավ քաղաքաշինություն; Մի խումբ մարդկանց անվերահսկելի շահերը»,- ասացԿարինե Դանիելյանը Բնապահպանը այսօր եւս մեկ անգամ ահազանգեց՝ Երեւանի կենտրոնը սեյսմակայուն չէ. «Բայց քաղաքաշինությունը բացարձակ հաշվի չի առել այդ խնդիրը, իրար վրա շժենքերը դրել են, բակային տարածքներում շենքեր, շենքերը շարվել են, եթե նայեք քանի դպրոցի բակ, փոխանակ կանաչ տարածք լինի, խաղահրապարակ, ուղղակի շենք է կախված դպրոցի գլխին»; Տիկին Դանիլեյանն այսօր թվակրեկց բոլոր այն կառույցները, որոնից ըստ նրա պետք է ազատել մայրաքաղաքի կենտրոնը՝ Հյուսիսային պողոտան իր շենքերով։ Տիկին Դանիլեյանը հիշեցրեց, որ Երեւանի Քաղաքապետարանին կից գործում է, էկոհանձնաժողով, որի ղեկավարն ինքն է: Երեւանի ճակատագրով մտահոգ բոլոր քաղաքացիներին նա կոչ արեց իրենց դժգոհությունները ներկայացնել հանձնաժողովին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ դրանք քննարկելու համար: