Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Տնտեսական աճ, թե անկում (видео)

Եթե 2013թ. պետբյուջեով աշխատավարձերի բարձրացում չլինի, ՀՀ-ն չի կարողանա դիմակայել գնաճի նոր մարտահրավերներին: Վստահեցնում է ՀՅԴ պատգամավոր, տնտեսագետ Արծվիկ Մինասյանը: «ՀՀ քաղաքացիները ինչպես որ աղքատ էին, այնպես էլ մնացել են աղքատ: Իսկ առանձին դեպքերում խորացել է անգամ այդ աղքատությունը, դա փաստում է նաեւ պաշտոնական վիճակագրությունը»,-ասում է նա։ Ըստ նրա` կառավարության 2012թ. ոչինչ չարեց քաղաքացիների եկամուտները թեկուզ մի չնչին բարձրացնելու համար: Պարոն Միանսյանը ահազանգում է, այս ամենը հանգեցնում է տնտեսական մեկ այլ մարտարավերի` վճարունակության անկման. «Ճգնաժամի այս հատվածում մարդիկ ավելի շատ նախընտրում են ոչ թե ճոխություններ ձեռք բերել, այլ առաջին անհրաժեշտության ապրանքներ, մինչդեռ գնաճի ցուցանիշներում սրանք պահպանվում են ցածր տեսակարար կշռով»: Հիշեցնենք, որ կառավարության վերջին նիստում ֆինանսների նախարարը հայտարարեց, թե վերջին 8 ամիսների ընթացքում տնտեսական ակտիվությունն աննախադեպ է եղել։