Ռ.Հակոբյան. «Կրիմինալը ունի քարտ բլանշ» (видео)
Поддержи А1+!Առաջիկա ՏԻՄ ընտրություններին աննախադեպ զարգացումներ չեն լինի: Այս կարծիքին է «Ժառանգության» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը: ՏԻՄ ընտրություններին Կուսակցությունը թեկնածուներ է առաջադրել Արարատի, Շիրակի, Արմավիրի, եւ Սյունիքի մարզերում. «Իսկ այն տեղերում, որտեղ «Ժառանգություն»-ը չունի իր թեկնածուն, որպես սկզբունք որդեգրել ենք պաշտպանել ընդդիմադիր դաշտի թեկնածուներին եւ օրինակ` Գյումրիում մենք սատարում ենք ՀՅԴ թեկնածուին, այլ տեղերում ընդդիմադիր այլ թեկնածուների»,- «Ա1+»-ին ասաց նա։ Ըստ Պարոն Հակոբյանի՝ Հայաստանում ՏԻՄ ընտրություններն ավելի օբյեկտիվ են անցնում, քան հանրապատեկանը, քանի որ փոքր համայնքներում բոլորը միմյանց ճանաչում են եւ խախտումներ համեմատաբար ավելի քիչ են լինում. Սեպտեմբերի 9-ին եւ 23-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններում Ռուբեն Հակոբյանը մրցակիցների միջեւ բախումներ եւս չի կանխատեսում. «Բախումներ հիմնականում լինում են այն մարդկանց միջեւ, որոնք կրիմինալ դաշտից մտել են քաղաքական դաշտ կամ ովքեր հրավեր են ստացել քաղաքական դաշտից, որպեսզի կրիմինալը մասնակցի ընտրություններին:Կրիմինալը մասնակցում է հիմնականում պաշտպանելու իշխանության թեկնածուին եւ ունի քարտ բլանշ»,- ասաց պարոն Հակոբյանը։ Ի դեպ, Ռուբեն Հակոբյանն անդրադարձավ նաեւ 2013թ. նախագահի ընտրություններին եւ նշեց, որ ընդդիմության մեկ միասնական թեկնածուով հանդես գալը արհեստական գաղափար է: