ՀԱՊԿ (видео)
Поддержи А1+!Բաղրամյան զորավարժարանում մի քանի ժամ առաջ տեղի ունեցավ ՀԱՊԿ օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի մասնակցությամբ «Փոխգործակցություն-2012» համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությունը: Մեծ հանդիսավորությամբ բացված զորավարժություններին ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, Գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը, մասնակից պետությունների ռազմական ղեկավարները։ Զորավարժությունները անցկացվում են ՀԱՊԿ 20-ամյակի եւ Հայաստանի ՀԱՊԿ անդամ դառնալու 10 ամյակի կապակցությամբ։ Նախարարը նշեց, որ ինքն անձամբ եղել է վրաններուն, իրեն գոհացրել են վրանային պայմանները եւ ամեն ինչ պատրաստ է զորավարժությունների անցկացման համար. ՀԱՊԿ զորավարժությունները անցկացվում են 4-րդ անգամ, իսկ Հայաստանում առաջին անգամ; ՀԱՊԿ ներկայացուցիչները կարեւորեցին այս կառույցի գոյությունը ԱՊՀ երկրների խաղաղության կարգավորման առումով եւ վստահեցրին, որ ԱՊՀ անվտանգությանը ոչինչ չի սպառնում, քանի որ կա .«ԱՊՀ երկրների ընկերությունը եւ անձնական համագործակցությունը»։ Ինչ վերաբերում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մասնակցությանը զորավարժություններին, ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն ասեց, որ իրենք հրավեր ուղարկել են, իսկ թե կգա թե ոչ իրենք տեղյակ չեն։ Զորավարժությունների փակումը տեղի կունենա սեպտեմբերի 19-ին Սերժ Սարգսյանի մասնակցությամբ։