Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դժգոհ են Եվրոխորհրդարանի որոշումից (видео)

Հայաստանը իրավունք չունի ճանաչելու Լեռնային Ղարաբաղի հանրապետության անկախությունը: Իսկ թե ինչո՞ւ՝ Հայաստանի Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը մի քանի պատճառներ է բերում. «Առաջինը` դեկտեմբերի մեկի որոշումը ոչ ոք չեղյալ չի հայտարարել վերամիավորման մասին, սա մեկ: Երկրորդը` մենք չենք ճանաչել, որ այն դուրս է եկել Ադրբեջանի կազմից լեգիտիմ ճանապարհով»,- ասաց նա: Այսօրվա բանախոսները` ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը եւ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանն անդրադարձան նաեւ ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի գործի հետ կապված երեկ Եվրախորհրդարանում ընդունված բանաձևին: «Ընդամենը ափսոսանք է հայտնվում, իմ կարծիքով սա երկակի ստանդարտի արդյունք է: Եվ որևէ դատապարտող բան չկա; Կարծես թե ընդհանրապես տեղյակ չեն, թե ինչ է կատարվում Ադրբեջանում»,- նշեց հանրապետական պատգամավոր Մկրտիչ Մինասյանը։ Իսկ Արամ Սարգսյանն էլ ավելացրեց. «Այսօրվա աշխարհը բարոյական նորմերով չի շարժվում և նա սեփական կոնկրետ շահերն է առաջ տալիս»: Սաֆարովին հայրենիք վերադարձնելու հարցում Արամ Սարգսյանը մեղադրում է ոչ միայն Հունգարիայի, այլեւ Հայաստանի իշխանություններին: Նրա կասկած չունի, որ Հայաստանի իշխանությունները տեղյակ են եղել՝ ինչ է ծրագրվում Հունգարիայում և հրապարակային որևէ քայլ չարեցին: Բանախոսները միակարծիք են՝ Ադրբեջանի ներկայիս պահվածքը ապացուցում է, որ ժամանակավորապես պետք է սառեցվեն բանակցությունները. «Էն քաղաքականությունը, որ վարում են մեր հարևան պետությունում, դա անտրամաբանական և էքստազի մեջ ընկած մարդկանց քաղաքականություն է»,- նշեց ՀՀԿ պատգամավոր Մկրտիչ Մինասյանը: Նրանք նաեւ համոզված են, որ Ադրբեջւանի հետ ԼՂ հիմնախնդրի կարգավորման գործընթացի դադարեցումը պատերազմական գործողություններ չի հրահրի։ Ըստ Մկրտիչ Մինասյանի` Ադրբեջանը չի կարող ինքնուրյուն քայլեր կատարել. «Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բանակցային ճանապարհով և հայտարարված է, որ Ղարաբաղը մենք չենք տեսնում և անհնար է տեսնել երբևիցե Ադրբեջանի կազմում»։