Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ո՞վ է մեղավոր (видео)

Հանրապետական կուսակցությունը պետք է պատասխան տա մայիսի 4-ի նախընտրական հանրահավաքի ժամանակ պայթած փուչիկների առաջացրած հետեւանքների համար,-այս համոզմանն են Ա1+-ի հարցախույզի մասնակիցները «Ճիշտ կլինի, որ կազմակերպիչներն էլ պատասխան տան»,- ասաց քաղաքացիներից մեկը։ Հարցման մասնակիցենրից համոզված է, որ Փուչիկների գործով դատապարտում են մեկ հոգուն միայն այն պատճառով, որ չեն կարող մի ամբողջ կուսակցության պատասխանատվության կանչել.«Պետք է պատժվի նա, ով որ պատասխանատու էր ամբողջ միջոցառումն անցկացնելու համար» Նկատի ունենալով, որ այսօր դատարանում փուչիկների գործով մեկ մեղադրյալ կա՝ Սերոբ Բոզոյանը, հանրապետական պատգամավոր Գալուստ Սահակյանն ասում է` ովքեր որ ձեւավորել են փուչիկները, նրանք էլ պատասխան են տալիս «Այսինքն, եթե հիմա ես խանութից ձեզ համազգեստ առնեմ դուք հագնեք, ալերգիա ստանաք, նշանակում է, ես եմ մեղավո՞ր, թե՞ արտադրողը»,- հայտարարեց նա։ Գալուստ Սահակյանը չի կարծում, թե հանրահավաքի կազմակերպիչները պետք է համոզվեին, որ փուչիկները վտանգավոր չեն, հանրապետականը ստուգող չէ. «Դա առուծախ է, վաճառք է, էդ վաճառվող ապրանք է, որը գնվել է»; Հետեւաբար, ըստ պատգամավորի, պատասխան է տալիս ոչ թե հանրապետականը, այլ` Բոզոյանը; Մհեր Արշակյան Հովսեփ Հովսեփյան Այբ-Ֆե