Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կարեն Գրիգորյանի ասուլիսից (видео)

Սեպտեմբերի 9-ի Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում վերընտրված Կարեն Գրիգորյանն ասում է, որ իրենց քաղաքում ավելի շատ վախենում են Աստծուց, քան մնացած միջամտություններից: Այսօր անդրադառնալով Էջմիածնում կայացած քաղաքապետի ընտրություններին՝: նա ընդգծեց, որ վախի մթնոլորտից չէ, որ քաղաքապետի թեկնածուներն ընդամենը երկուսն էին` ինքը և Արմինե Հովհաննիսյանը: «Իսկ միգուցե հարցն այլ տեսանկյունից նայեք, իսկ միգուցե ես ճիշտ եմ աշխատել»,- ասաց նա։ Պարոն Գրիգորյանը գտնում է, որ ինքն իսկապես լավ է աշխատել, իր պաշտոնավարման ընթացքում Էջմիածնում բազմաթիվ փոփոխություններ են տեղի ունեցել, միայն մեկ տարվա ընթացքում 100 մշակութային միջոացռում է անցկացվել։ Իսկ պարոն Գրիգորյանի եւ լրագրողների հանդիպման այսօրվա առիթը հոկտեմբերի 7-9 Էջմիածնում նախատեսված ՅՈւՆԵՍԿՕ-ի պատմական ժառանգության քաղաքներ ընկերակցության տնօրենների խորհրդի համագումարն է: Հայաստանի հոգևոր քաղաքը այս համագումարից լուրջ ակնկալիքներ ունի: