Հավերժական շարժիչը աշխատո՞ւմ է (видео)
Поддержи А1+!Մաթենատիկոս Հենրիկ Մխիթարյանը այսօր Կառավարության առջև էր եկել արդեն որպես հացադուլավոր, թեև հացադուլ հայտարարելու է մի քանի օրից։ Նա պահանջում է, որ իր գյուտերը ներկայացվի ողջ աշխարհին։ «Գնալու եմ Գիտությունների ակադեմիայի մոտ ու երկար հացադուլ եմ անելու, հետո էլ Մանկավարժականի մոտ հացադուլ կանեմ»,- ասում է Հենրիկ Մխիթարյանը։ Ինչպես նախորդ հինգշաբթի՝ այսօր էլ տարեց մաթեմատիկոսը պնդում է, որ ինքը ստեղծել է Հավերժական շարժիչ, բայց ոչ ոք չի ուզում հավատալ դրան։ Մաթեմատիկոսը նաև պնդում է, որ ինչ գտել է համաշխարհային գլոբալ տաքացումից և էնեգետիկ ճգնաժամից խուսափոլու ձևը, միայն թե իր հետ հաշվի չեն նստում։ «Գիտնականները նախանձից մեռնում են. ասում են՝ մենք ակադեմիկոսներ ենք և նման գյուտեր չարեցինք, էս մարդը ոնց կարող է անել»,- իր գյուտերի ստվերում մնալու պատճառը բացահայտում է մաթեմատիկոսը։