Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Առաջարկել են վաճառել երեխային (видео)

Արմավիրի մարզի Գայի գյուղում բնակվող 32 ամյա Մարինե Նահապետյանը ունի 5 մանկահասակ երեխա և սպասում է վեցերորդին:Ընտանիքը գտնվում է ծայրահեղ աղքատության մեջ,նույնիսկ սեփական անկյուն չունեն: Մարինեի ասելով՝ վեցերորդ երեխային չէր ցանկանում լուս աշխարհ բերել, սակայն բժիշկները չընդհատեցին հղիությունը,քանի որ պահանջած 15 հազար դրամը ի վիճակի չէր վճարել: Ամուսինը Արցախյան պատերազմի մասնակից է, հաշմանդամ , աշխատանք չունի: Ընտանիքը գոյատեւում է միայն 51 հազար դրամ նպաստի հաշվին: Մարինեն նշեց,որ սոցիալական ծանր վիճակից ելնելով երեխաներից երկուսին ուղարկել է Ռուսաստան՝իր ծնողների մոտ,մեկին էլ գիշերոթիկ դպրոց են տարել: Բազմազավակ մոր խոսքերով իրեն առաջակել են վաճառել փոքր տղային, մյուսների գոյությունը պահպանելու համար. «Արտասահմանից էին եկել ,ասի՝ չէ սոված կմեռնեմ՝ չեմ ծախի »։ Մարինեն պատրաստ է ամենածանր եւ դժվար աշխատանքի, միայն թե հոգա երեխանների օրվա հացը: Ուրախ է լինում երբ համագյուղացիները թեկուզ չնչին գումարի դիմաց աշխատանք են առաջարկում. հղի վիճակում անգամ վճարի դիմաց մաքրել է հարևանի զուգարանը: Գայի գյուղապետ Սեյրան Մարկոսյանը հնարավորինս օգնում է այս ընտանիքին,բայց ասում է, միշտ հնարավաոր չէ, քանի որ գյուղում շատ են անապահովները։