«Ցմահների գործերի վերանայումը կախված է Ս.Սարգսյանից» (видео)
Поддержи А1+!Հայաստանում ցմահ ազատազրկվածների գործերի վերանայումը կախված է միայն մեկ մարդու կամքից: Եւ այդ մարդը Սերժ Սարգսյանն է։ «Բոլոր գործերով տաբու է դրված »,- հայտարարում է ցմահ դատապարտյալ Մհեր Ենոքյանի պաշտպան Վահագն Մանուկյանը։ Պաշտպանը նման եզրահանգման է եկել այն բանից հետո, երբ դատախազությունը մերժել է գործում ի հայտ եկած նոր ապացույցների հետազոտումը, որոնք ապացուցում են ցմահ ազատազրկվածի անմեղությունը: Ըստ փաստաբանի՝ նա Գլխավոր դատախազությանը. ներկայացրել է 18 էջից բաղկացած դիմում` փաստերով- փաստաթղթերով, սակայն իր ստացած մերժման մեջ՝ կես էջանոց պատասխանում որեւէ հիմնավորում չի գտել։ Հիշեցնենք, որ Բժշկական համալսարանի 20-ամյա ուսանող Մհեր Ենոքյանը 1996 թվականին դատապարտվել էր մահապատժի, սակայն 2003 թ-ին նրա պատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ։ Նա մեղադրվում է համակուրսեցուն սպանելու մեջ։ Փաստաբան Վահանգն Մանուկյանը այսօր եւս մեկ անգամ հիշեցրեց, որ իր պաշտպանյալն արդեն 17 տարի է՝ պնդում է, թե ինքը չէ կատարել այդ սպանությունը: Սպանության դեպքին ականատես է եղել նաեւ գործով դատապարտված, իսկ այժմ ազատության մեջ գտնվող Արամ Հարությունյանի քույրը` Արմինե Հարությունյանը; Սակայն նա չի հարցաքննվել թե նախքննության մարմնի, եւ թե դատարանների կողմից: Պաշտպանի կարծիքով դա եւս լուրջ բացթողում է, պետք է հարացքննել սպանության ականատեսին Ի դեպ, Մհեր Ենոքյանը Եվրոդատարանում կբողոքարկի Ռոբերտ Քոչարյանի 2003 թ. հրամանագիրը, որով մահապատիժը փոխարինվել է ցմահ ազատազրկմամբ;