Ա.Ախոյան. ԲՀԿ-ն չի միանա ընդդիմությանը (видео)
Поддержи А1+!«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն , ամենայն հավանականությամբ. 2013թ. նախագահի ընտրություններին չի միանա ընդդիմադիր դաշտի` միասնական թեկնածու առաջադրելու գործընթացին: «Դրա կարիքը չունենք»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ պատգամավոր Արագած Ախոյանը։ Միաժամանակ պարոն Ախոյանը հերքեց շրջանառվող այն լուրերը, թե արդեն որոշված է, որ ԲՀԿ նախագահի թեկնածուն Գագիկ Ծառուկյանն է: «Մի քանի օր համբերեք, կգա օրը՝ բարին հետը, կհայտարարենք մեր քաղաքական դիրքորոշումը և պարզ կլինի»,-ասաց Արագած Ախոյանը: ԲՀԿ պատգամավորն այսօր պարզաբանեց, թե ինչու չի մասնակցել այս տարվա հունիսի 17-ի Հարսանքարի դեպքերի, ինչպես նաև 2001 թվականի սեպտեմբերի 25-ին Առագաստ սրճարանում տեղի ունեցած Պողոս Պողոսյանի սպանության գործով խորհրդարանական լսումներ անցկացնելու համար տեղի ունեցած ստորագրահավաքին: «Դա ամառ էր և ես զբաղված էի: Ուղղակի էստեղ չեմ եղել»,- եզրափակեց նա: