Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Դավիթ Հակոբյանը կդնի իր թեկնածությունը (видео)

2013 թվականի նախագահի ընտրություններին ինչպես միշտ իր թեկնածությունը կառաջադրի նաև Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը։ «Մենք կաշխատենք ապացուցել, որ արժանի ենք հաղթանակի և ամբողջ գաղափարական լուսավորչական լուծը կվերցնենք մեզ վրա։ Իմ մուտքը այդ դաշտ անհրաժեշտություն է, այսօրվա գաղափարական բացարձակ տորիչելյան դատարկության պայմանում », - ասում է Դավիթ Հակոբյանը։ Մարքսիստական կուսակցության նախագահը համոզված է՝ առաջիկա նախագահական ընտրություններում 80 տոկոսով կընտրվի ։ «Պետական մեքենան անդամալույծ վիճակի մեջ է և նոր պետական մեքենայի ձևավորումը նոր նախագահի կողմից կլինի առաջնահերթ խնդիր»,-ասաց նա։ Ըստ Դավիթ Հակոբյանի այսօր ժողովուրդը վաճառում է իշխանությունը իսկ հարուստները գնում են այն։ « Իշխանությունը ընտրվում է, ոչ թե ներքևից ընտրական իրավունքի միջոցով, այլ վերևից՝ ավանտյուրիզմի միջոցով։ Իշխանությունը գնվում է, ոչ թե ընտրվում» ,- ասում է մարքսիստը։