Լարված մթնոլորտ կառավարությունում (видео)
Поддержи А1+!Կառավարության նիստում Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկեց աշխատանքից ազատել Գնումների աջակցման կենտրոնի պետին եւ նրա տեղակալներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ընդունեց առաջարկը եւ հայտարարեց, որ թող պետն ու տեղակալները աշխատանքից ազատվելու դիմում գրեն։ Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ի խորհրդակցության ժամանակ հայտարարվել էր. որ ՀՀ նախագահի վերահսկողական ծառայության եզրակացությամբ՝ գնումների համակարգում մասնակիցների կողմից թույլ են տրվում մի շարք երևույթներ, որոնք տարբերվում են գնումների մասին օրենսդրությամբ սահմանված պահանջներից և սկզբունքներից: Սերժ Սարգսյանն դժգոհությունն էր արտահայտել բարձրացված խնդրում բոլոր պատասխանատուների աշխատանքից։ Սերժ Սարգսյանը հիշեցրել է, որ գնումների ընթացակարգն օրենքով ապակենտրոնացվել է, որպեսզի տվյալ նախարարը կամ գերատեսչության ղեկավարը պատասխանատվություն վերցնի իր վրա, որպեսզի պետությունն արդյունավետ, այսինքն՝ ցածր գնով և լավորակ ապրանք ու ծառայություն գնի, այլ ոչ թե՝ հակառակը: Պետական գնումների աջակցման կենտրոնի ղեկավարը ՀՀ Կապի եւ տրանսպորտի նախարար Գագիկ Բեգլարյանի եղբայրն է՝ Հակոբ Բեգլարյանը: