Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կոմանդոս. Ադրբեջանի բանակը մարտունակ չէ (видео)

Գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադևոսյանը համոզված է՝ թալիբներ Հայաստան չեն կարող գալ։ «Թալիբներ չեն կարող գալ, բայց կարող են գալ նրանց լրտեսները։ Իսկ Հայաստանում նրանք միայն առևտրով կարող են զբաղվել»,- այսօր լրագրողներին ասաց Արկադի Տեր- Թադևոսյանը՝ Կոմանդոսը։ Լրագրողների հետ հանդիպմանը նա անդրաբարձավ նաև ՀԱՊԿ զորավարժություններին։ Նրա կարծիքով դրանք ցույց են տալիս, որ տարածաշրջանում Հայաստանը Ռուսաստանի Դաշնության համար միակ վստահելի գործընկերն է, որտեղ վերջինս ունի իր հետաքրքրությունները: «Այդ հետաքրքրությունները կարող են և համընկնել , և չհամընկնել Հայաստանի շահերի հետ: Այս դեպքում Հայաստանի և Ռուսաստանի շահերը համընկան», այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գեներալ- մայոր Արկադի Տեր- Թադեւոսյան: Կոմանդոսը համոզված է` զորավարժություններն ապացուցում են, որ տարածաշրջանում մեծացել է Հայաստանի դերը և հետագայում էլ ավելի է մեծանալու. «Եվ շատ լավ է, որ դա հասկանում են նաև մեր հակառակորդ, թշնամ երկրները»: Արցախյան ազատամարտի հերոսը կարծում է, որ անկախության 21 տարիների ընթացքում Հայկական բանակում նկատվել են և դրական, և բացասական երթույթներ: Կոմանդոսը համոզված է` բանակում դրական փոփոխություններն ավելի շատ են: «Բայց այնպես է ստացվում, որ այդ դրական կողմը չի երևում, իսկ այն դեպքերը, որոնք լինում են բանակում, փակում են դրական կողմերը: Բացասականը բանակում ավելի քիչ է, բայց այն ավելի մեծ արձագանք ունի հասարակության մեջ»,- ասաց Կոմանդոսը: Գեներալ- մայորն անդրադարձավ նաև Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնով սպանած Ռամիլ Սաֆարովի համաներմանը: Նրա կարծիքով Իլհամ Ալիեւը ստիված է եղել համաներում շնորհել մարդասպանին: «Ադրբեջանցիները դժգոհ են Ալիևի վարած քաղաքականությունից: Իլհամ Ալիեւն իր հեղինակությունը հասարակության մեջ վերականգնելու համար համաներում շնորհեց Սաֆորովին»,- ասաց Արկադի Տեր- Թադեւոսյանը: