Ա.Ադիբեկյան. Ռ.Քոչարյանը ընտրվելու հույս չունի (видео)
Поддержи А1+!Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը չի շտապում կանխատեսումներ անել 2013թ. նախագահի ընտրությունների վերաբերյալ: Նրա չշտապելու պատճառը Ռոբերտ Քոչարյանի առաջադրվել- չառաջադրվելն է: «Եթե նա իմ թվերին ծանոթանա, նա չի հավակնի. քանի որ դրանք հույս չեն տալիս, որ նա կարող է անցողիկ դեմք լինել»,-ասում է նալ Իր ուսումնաիրությունները հիմք ընդունելով. Ահարոն Ադիբեկյանը փորձել է հասկանալ Ռոբերտ Քոչարյանի դերն ու քաշը ներկայիս քաղաքական դաշտում. «Եթե Ռոբերտ Քոչարյանին միացնում ենք ընդդիմությանը, ընդդիմության ծավալը մեծանում է, եթե միացնում ենք իշխանականին, ապա այն դառնում է գերկայացող ուժ: Եթե մեջտեղում է մնում, պարզ չէ, թե նա ում վրա պետք է հենվի»։ ՀՀ նախագահի պաշտոնին հավակնող եւ իրենց մասին արդեն բարձրաձայնած թեկնածուների մասին սոցիոլոգը խուսափեց գնահատականներ տալ` նշելով, թե դեռ կսպասի մինչեւ տարվա վերջ: