A
A
Դժգոհ են խաղողի բերքից (видео)
Поддержи А1+!Այս տարի խաղողի բերքն ոչ միայն առատ չի , այլեւ վնասված է։ Այս կարծիքին են Էջմիածնի Զվարթնոց թաղամասում խաղողի մշակմամբ զբաղվողները։ «Օդից է, դեղերից է, թանկանոց դեղն էլ բերում ենք, չի օգնում»,-ասում է Վասիլ Բաղդասարյանը։ 77 ամյա Վասիլ պապն արդեն 20 տարի է զբաղվում է խաղողագործությամբ, եւ ոչ մի տարի այսքան վատ բերք չի ստացել: Նույնիսկ չի կարողանում իր կատարած ծախսերը փակել: «Քանդենք բողկ ցանենք, ավելի լավ է»,- ասում է նա՝ նշելով , որ մեկ կիլոգրամ խաղողը վաճառվում է 200 դրամով։ Գյուղացիները համոզված են, որ եթե նույնիսկ 200 դրամով էլ հանձնեն խաղողը, օգուտ չեն ունենալու։ Գումարած դրան՝ այստեղ ոռոգման խնդիր կա։