Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Օգնիր եղբորդ» (видео)

Սիրիայում ծավալված քաղաքացիական պատերազմից տուժածներին հումանիտար օգնություն տրամադրող առաջին ինքնաթիռը մինչև սեպտեմբերի վերջ կմեկնի Սիրիա: Դեղորայք, սնունդ և այլ անհրաժեշտ պարագաներ տեղափոխող ինքնաթիռի բեռնումը «Օգնիր եղբորդ» քաղաքացիական նախաձեռնության գաղափարն է: Նախաձեռնությունը իր շուրջ Հայաստանի և Արցախի մի շարք հասարակական կազմակերպություններ և անհատներ է համախմբել: Այսօր «Օգնիր եղբորդ» նախաձեռնության ձեռքբերումների և անելիքների մասին լրագրողներին պատմեցին ՀՅԴ բյուրոյի անդամ, ԱԺ պատգամավոր Վահան Հովհաննիսյանը և Համազգային հիմնադրամի նախագահ Լիլիթ Գալստյանը: Բանախոսների հավաստմամբ` քաղաքացիական նախաձեռնությունը նոր չէ կազմավորվել, սակայն մտահոգվելով Սիրիայում ընթացող պատերազմի ոչ մոտալուտ ավարտով, նախաձեռնության անդամները որոշել են վերջինիս աշխատանքները հրապարակել` ավելի մեծ թվով մարդկանց ներգրավելու հույսով: «Սա հասարական նախաձեռնություն է և պետք չէ փնտրել որևէ կուսակցական կամ քաղաքական ենթատեքստ»,- ասաց Վահան Հովհաննիսյանը։ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը բանկային հաշվեհամար է բացել ԱՌԷԿՍԻՄԲԱՆԿՈՒՄ (23800 AMD 01157620300, 23800 USD 01157620401)։ Ինչպես տեղեկացրեց Լիլիթ Գալստյանը, ծրագրվում է բարեգործական համերգ Արամ Խաչատրյանի անվամ համեևգասրահում, լինելու է sms նվիրատվություն և այլն։ Առաջին մեկ միլիոն դրամն արդեն փոխանցվել է ՀՅԴ աջակցությամբ։ Ի դեպ, օգնությունը տրամադրվելու է ոչ միայն սիրիահայերին, այլև Սիրիայում ապրող, պատերազմից տուժած բոլոր անապահով ընտանիքներին։