Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Է. Նալբանդյան. «Ձեւացնում է, որ անձրեւ է գալիս» (видео)

Սաֆարովյան սկանդալի համար Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարարն ուներ ընդամենը երկու բառ` մտահոգված ենք: Նրան ավելի հաճելի էր խոսել Երեւանի փողոցներից « Խիստ ոգեւորված եմ բրիտանական բրենդների ընտրանիով, որով ողողված են Երեւանի փողոցները»,- հայ լրագրողներին ասաց Մեծ Բրիտանիայի եվրոպական հարցերով պետնախարար Դեյվիդ Լիդինգտոնը։ Բրիտանացի պետնախարարը մտադիր է Երեւանում բացել առեւտրային առաքելություն: Ինքն արդեն զրուցել է, իր բառերով, հայաստանցի առաջադեմ գործարարների հետ, որպեսզի հասկանա ներդրումների հնարավորությունը: Իսկ ահա ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը բրիտանացի նախարարի ներկայությամբ հիշեցնում է, որ սաֆարովյան սկանդալից հետո Արցախն Ադրբեջանի կազմում իրեն անվտանգ չի կարող զգալ: Արտգործնախարարը նկատեց, որ Ադրբեջանը տարբեր առիթներով խորացնում է անդունդը իր եւ միջազգային հանրության միջեւ «Բայց Ադրբեջանը ձեւացնում է, որ անձրեւ է գալիս»,- ասաց նախարարը։ Լրագրողները բրիտանացի նախարարից հետաքրքրվեցին, թե ի՞նչ տարբերակներ կան Կոսովոյի ինքնորոշումը որպես նախադեպ կիրառել տարածքային այլ վեճերի լուծման համար: Ըստ պետնախարարի, ինքնորոշման իրավունքը Մինսկի խումբն էլ է դիտում որպես խաղաղ լուծման սկզբունքներից մեկը. «Մեր երկիրը կողմնակից է ոչ թե սկզբունքներից մեկին, այլ փաթեթում առկա բոլոր սկզբունքների կիրառմանը»: ՀՀ ԱԳ նախարարի մամուլի քարտուղարը «Ա1+»-ի լրագրողին թույլ չտվեց հարց ուղղել նախարարներին։