Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Սիվիլիթասի» դատը հետաձգվեց (видео)

«Սիվիլիթաս» Հիմնադրամի բողոքի լսումը, որով պահանջվում էր վերացնել Ազգային անվտանգության կողմից 25.05.2012թ քրեական գործ հարուցելու մասին որոշումը, վերաքննիչ քրեական դատարանում հետաձգվեց մինչեւ սեպտեմբերի 26-ը, ժամը 15.30-ը։ ԱԱԾ քննչական վարչության պետի տեղակալ Արմեն Համբարձումյանը ու դատախազ Հովսեփ Սարգսյանը չէին ներկայացել դատարան։ Ի դեպ, դռնբաց նիստում դատավոր Հենրիկ Տեր-Ադամյանն այսօր արգելեց տեսանկարահանումներ ու ձայնագրություններ անել։։ Նրան դուր չէին , թե ինչպես էին որոշ հեռուստընկերություններ սեպտեմբերի 5-ին լուսաբանել «Սիվիլիթասի» հիմնադրամի նախագահ Վարդան Օսկանյանի ներկայացուցչի հայցով դատական նիստը, որը կրկին ինքն էր նախագահել եւ մերժել՝ բողոքի անհիմն լինելու հանգամանքով։ Բայց Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանի փոխանցմամբ՝ ՀՀ վերաքննիչ դատարանը չէր պատասխանել իրենց ներկայացրած փաստարկներին եւ իրենք դիմելու էին Վճռաբեկ դատարան։ Վարդան Օսկանյանի ներկայացուցիչ Տիգրան Աթանեսյանը եւս դատարանում վիճարկում էր ԱԱԾ-ի կեղմից փողերի լվացման հատկանիշներով 25.05.2012թ. քրեական գործ հարուցելու որոշումը: