«Քննադատությունը վերաբերում էր նախորդ շրջաններին» (видео)
Поддержи А1+!Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանը բոլորովին այլ տեսանկյունից է մեկնաբանում իր գլխավորած կառույցի հասցեին Սերժ Սարգսյանի հնչեցրած մեղադրանքները: «Քննադատությունը վերաբերում էր նախորդ շրջաններին»,- ասաց նա։ Ըստ Գագիկ Բեգլարյանի՝ իր ղեկավարած նախարարությունից Սերժ Սարգսյանն այսօր միայն մեկ բան է պահանջում. «Որ արագ ժամանակահատվածում վերացնենք այդ թերությունները, որ առկա է եղել այդ նախարարությունում; Արագը ինչքան է՝ կպարզենք»։ Օրերս կառավարությունում խորհրդակցություն հրավիրելով Սերժ Սարգսյանը դժգոհել է, թե բազմաթիվ ոլորտներում՝ քաղաքաշինություն, տրանսպորտ և կապ, պաշտպանություն, առողջապահություն ու հատկապես դեղերի շուկայում կան բազմաթիվ խնդիրներ: Ի դեպ, կապի եւ տրասպորտի նախարար Գգաիկ Բեգլարյանն այսօր մասնակցվում էր Երեւանում անցկացվող ԱՊՀ անդամ-պետությունների Կապի տարածաշրջանային համագործակցության միջազգային հարցերով հանձնաժողովի 26-րդ նիստին; Գագիկ Բեգլարյանն այսօր ԱՊՀ անդամ պետությունների հետ համաձայնություն ձեռք բերեց՝ մեր երիտասարդ մասնագետներին վերապատրաստման գործուղելու համար:, Այսօրվա նիստում մասնակիցները նաեւ համաձայնեցրին 2012 թ. նոյեմբեերի 20-ից 29-ը Դուբայում կայանալիք էլեկտրակապի ստանդարտացման Համաշխարհային վեհաժողովին եւ 2012թ դեկտեմբերի 3-14-ը կայանալիք Միջազգային էլեկտրակապի Համագումարին ներկայացվող համատեղ հարցերը։