«Կառավարությունում փոփոխություններ են լինելու» (видео)
Поддержи А1+!2013թ. նախագահի ընտրություններից առաջ կառավարությունում փոփոխություններ են լինելու. Համոզված է «Նոր ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը։ «Մեր մոտ ամեն ինչ պիտի կատարվի առաջ, որպեսզի ցույց տան, որ ինչ-որ բան եղել է», -ասում է նա, ով կանխատեսում է կառավարության կազմի փոփոխություն մինչեւ տարվա վերջ: Նրա կարծիքով՝ այս մասին է վկայում նաեւ կառավարությունում Սերժ Սարգսյանի անցկացրած խորհրդակցությունը: «Իմ տպավորությամբ` լավ բեմադրված շոու էր, բայց կատարումը շատ վատն էր»,- ասաց նա։ ՆԺԿ առաջնորդն անհավանական է համարում ընտրությունների ժամանակ Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների համագործակցությունը . «Մի քիչ քիչ եմ հավատում, որ նմանատիպ գործընթաց լինի պաշտոնապես»։ Իսկ կմասնակցի՞ արդյոք Քոչարյանը առաջիկա ընտրություններին. «Եթե դրսի պահանջները լինեն, ապա Ռոբերտ Քոչարյանը կմտնի ընտրապայքարի մեջ։ Այս պահին այդ պահանջարկը չկա»։ Ի դեպ, Արամ Կարապետյանը հաստատեց նախագահի ընտրություններին իր մասնակցության մասին լուրերը, սակայն հավելեց, որ նախապես գիտի` դժվարություններ է ունենալու թեկնածու գրանցվելու հետ կապված,ինչպես նախորդ անգամները։