Սյունիքում սողանքները ակտիվացել են (видео)
Поддержи А1+!Սյունիքում մեկ շաբաթվա ընթացքում 2 անգամ ակտիվացած սողանքի հետևանքով հողազանգվածը տեղաշարժվել է մոտ 7֊8 սմ։ Սողանքի հետևանքով կարող է վնասվել Շահումյան գյուղից 180 մ հեռավորության վրա գտնվող «Դենո Գոլդմայնինգ Քոմփանի» կոմբինատը: Վտանգից ապահոված չէ նաեւ մոտ 200 մ հեռավորության վրա գտնվող միջպետական ավտոճանապարհը: Երկրաբան, սողանքագետ Ռուբեն Յադոյանը բազմաթիվ անգամներ է զգուշացրել, որ Սյունիքի մարզը մտնում է 130 - 150 վտանգավոր սողանքների մեջ: Չնայած, որ տարածաշրջանում Հայաստանը սողանքների թվով և վտանգավորությամբ առաջատար է, սակայն հանրապետությունում դրանք կանխարգելելու համար ոչ մի քայլ չի ձեռնարկվում; «Ի՞նչ արեցին Սարի Թաղի համար: Մի կոպեկ տվեցին, որ փրկեն էդ ժողովրդին,- հռետորական հարց է հնչեցնում սողաքագետը՝ ընդգծելով, որ գումար հատկացվում է արդեն երբ ուշ է,-Փուլ եկավ, փող են տալիս»։ Մասնագետը հիշեցնում է , որ ժամանակին սողանքների կանխարգելման համար Հայաստանին գումար է տրամադրել նաև Ճապոնիան, սակայն այդ և հայկական կողմի հատկացրած 40 մլն դրամը այդպես էլ իրենց նպատակին չեն հասել: Ըստ նրա՝ սողանքը կանխարգելելու համար նախ պետք է ուսումնասիրել այն, քանի որ դրանցից յուրաքանչյուրն իր մոտեցումն է պահանջում. «Հայաստանում դեռ ոչ մի սողանք իրեն վերջնական ուսումնասիրությունը չի ստացել» Իսկ թե ովքե՞ր են պատասխանատու սողանքների հետեւանքով առաջացած մեծ վնասների համար մասնագետը դժվարանումէ ասել. «Ես չգիտեմ այսօր պատասխանատու մարդ չկա, շունը տիրոջը չի ճանաչում»։ Ի դեպ, Կապանի քաղաքապետարանը դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը` խնդրելով միջոցներ ձեռնարկել ակտիվացած սողանքային երեւույթները մասնագիտական փորձաքննության ենթարկելու համար: