Ընտրությունները Եղվարդում (видео)
Поддержи А1+!Եղվարդի քաղաքապետի ընտրությունները տեղի ունեցեն մեկ թեկնածուով՝ այլընտրանքի բացակայության պայմաններում: 10 133 ընտրողից ընտրությանը մասնակցել են 5633 ընտրող,որոնցից 5 385 քվեարկել է Նորայր Սարգսյանի օգտին։Անճշտությունների թիվը 0 էր։ Ի տարբերություն քաղաքապետի ընտրությունների՝ ավագանու աթոռի համար պայքարը թեժ էր: 11 տեղի համար պայքարում էր 24 թեկնածու։ Բայց խախտումներ չեն արձանագրվել։ Միակ կոմունիստը ՏԻՄ ընտրությունների ընթացքում ՀԿԿ-ն առաջադրել էր 6 թեկնածու, որոնցից միայն Վանիկ Հարությունյանն է ընտրվել որպես Բատիկյան գյուղի համայնքապետ։ Ահս մասին այսօր ասել է Հայաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանը։ Նա նշել է, որ Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններն (ՏԻՄ) անցել են այն նույն ոգով ու ոճով, ինչ խորհրդարանական ընտրությունները: