Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Մարտի 1-ի դեպքերն այլեւս չե՞ն կրկնվի (видео)

Հայաստանի իշխանությունները համոզված են, որ մարտի 1-ի դեպքերն այլեւս չեն կրկնվի, նույնիսկ ընտրությունները կեղծելուց հետո։ «Աստված մի արասցե, որեւէ նման իրավիճակ նորից կրկնվի»,- ասաց փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը: Փոխոստիկանապետն այսօր համակարգում տեսնում է ինտելեկտուալ ոստիկաններ, որոնք բազմաթիվ դասընթացների են մասնակցում հանրահավաքների խաղաղ բնույթն ապահովելու համար: Սակայն ըստ նրա, շատ բան կախված է հանրահավաքների լարվածության մակարդակից. «Էս դեպքում ոստիկանությունը պետք է լինի բավարար մակարդակի վրա, որպեսզի թույլ չտա զանգվածային անկարգություններ»: Հիշեցնենք, որ 4 տարի առաջ մորտի 1-ին բավարար մակարդակ ունեցող ոստիկանության եւ այլ ուժերի գործողությունների արդյունքում տարբեր զինատեսակներով Երեւանի կենտրոնում սպանվեց 10 մարդ: Իրավաբան Վարդան Պողոսյանը լավն է համարում Հանրահավաքների ազատության մասին նոր օրենքը,հիմա ամեն հանրահավաք չես համարի պետական հեղաշրջման փորձ: «Եթե լինեն զանգվածային անկարգություններ իրականում, ապա ցանկացած օրենք, նաեւ այս օրենքը բավարար հնարավորություն է տալիս ոստիկանությանը դիմելու համապատասխան միջոցների»,- ասաց նա: Պարոն Պողոսյանը սակայն չի երաշխավորում, որ ապագայում բախումներ լինեն ոստիկանության եւ հասարակության միջեւ, ըստ նրա, կարեւորը, որ հասարակությունը գիտակցի, որ բռնի ձեւով որեւէ փոփոխության հասնել հնարավոր չէ. «Մեր մոտ շատ հաճախ հավաքների ազատությունը խառնվում է շփոթվում է ազատ ընտրությունների անցկացման իրավունքի իրականացման հետ»: Իրավաբանը գիտի, որ երբ իշխանությունները կեղծում են ընտրությունները, մարդիկ հաճախ արդարությունը վերականգնելու որեւէ օրենսդրական ճանապարհ չեն գտնում, քան հանրահավաքների միջոցով արդարություն փնտրելը «Եթե մեր մոտ ընտրություններն անցկացնեն նորմալ քաղաքակիրթ ձեւով, ապա մեր մոտ հավաքներն ավելի շուտ կունենան այլ ուղղվածություն, ինչպես ասենք էկոլոգիական վերջին հավաքներն էին»,- ասաց նա: Այսօր Երեւանում անց էր կացվում «Հավաքների ազատություն» թեմայով կլոր սեղան-քննարկում, որը կազմակերպվել էր Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ-GIZ) նախաձեռնությամբ։