Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Թեղուտի հարցով չեն կարող դիմել դատարան (видео)

ՄԱԿ - ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի Օրհուսի կոնվենցիայի համապատասխանության կոմիտեն քննարկել է Թեղուտի հանքավայրի լիցենզիաների խախտումները և որոշում կայացրել, որ Հայաստանը ձախողել է Օրհուսի կոնվենցիայի պահանջների կատարումը՝ խախտելով 3-րդ և 6 - րդ հոդվածները։ Սրա հետևանքով ՀԿ - ները զրկվել են Թեղուտի շահագործման թույլատվությունները դատական կարգով վիճարկելու հնարավորությունից։ «Մեր համար ցավալի էր, որ կառավարությունը նման խղճուկ վիճակում էր հայտնվել ու հանձնաժողովի ուղիղ հարցերին ստիպված էր դեմագոգիկ պատասխաններ տալ։ Օրինակ՝ ասում էր՝ մի ասեք, որ Հայաստանը խախտել է կոնվենցիան, այլ ասեք չի պահպանել կոնվենցիան», - այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Թեղուտի պաշտպանության քաղաքացիական նախաձեռնության անդամ Հրայր Սավզյանը։ Իրավաբան Արթուր Գրիգորյանը իր հերթին նշեց, որ իրենց համար զարմանալի էր այն, որ շրջակա միջավայրի պաշտպանության գործում և պետության անունից հանդես գալու հարցում կառավարությունը օգնության էր կանչել հանքարդյունաբերող «Vallex Group» ընկերությանը. « Այսինքն իրեն պետությունը հրավիրել էր ոչ թե որպես դիտորդ, այլ որպես պետության ներկայացուցիչ։Սա կոնվենցիայի ևս մեկ խախտում է, քանի որ 2 - րդ հոդվածի իմաստով նրանք չունեն այս իրավունքը»։ Բնապահպանների հավաստմամբ կոմունիկացիայի վերաբերյալ իրենց ուղղած բոլոր հարցերին պատասխանել է «Vallex Group» ներկայացուցիչը։ « Սրանից մենք կարող ենք հետևություններ անել, որ իրականում այդ ամբողջ կոմունիկացիան իրականացրել է ոչ թե Բնապահպանության նախարարության, այլ հանքաթափոնային այդ ընկերության ներկայացուցիչները», - նշում է իրավաբան Արթուր Գրիգորյանը։ Բնապահպանների խոսքով պետության անունից հանդես եկող կողմը ՄԱԿ -ի ամբիոնից ներկայացրել է ակնհայտ սուտ տեղեկատվություն, որի համար բնապահպանների պնդմամբ, պետք է պատասխան տան ոչ միայն Բնապահպանության նախարարը, այլ նաև Սերժ Սարգսյանը, Վարչապետը և Արտաքին գործերի նախարարը . « Միջազգային պայմանագրերի մասին 51-րդ հոդվածի ուժով նրանք անմիջական պատասխանատվություն են կրում ՀՀ - ը միջազգայն պարտավորությունների պատշաճ կերպով ներկայացնելու համար, այդ թվում ՀՀ միջազգային ամբիոններում պատշաճ կերպով ներկայանալի դարձնելու համար»,- ավելացրերց իրավաբանը։ Բնապահպաները նաև հիշեցնում են, որ Վարչապետն ու Սերժ Սարգսյանը սկզբից ցույց էին տալիս , որ դա իրենց հովանավորության ներքո է, սակայն 2009 թվականից սկսած նրանք ընդհանրապես Թեղուտի մասին հիշատակում չեն արել. « Իրենք էլ են հասկանում, որ պաշտպանելով սրա օրինականությունը ստելու են և հիմա կարծես առաջի պլան են «Vallex Group» - ին», ավելացրեց Հրայր Սավզյանը: