Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բողոքի ակցիա ՀՀԿ նիստին զուգահեռ (видео)

Պետության կարիքների համար իրենց բնակարաններից զրկված բնակիչների համար այսօր այն եզակի օրերից մեկն էր, երբ իրենց ձայնը լսելի դարձավ։ Նրանց մոտեցավ Սերժ Սարգսյանը, ՀՀԿ-ական բարձրաստիճան պաշտոնյաներ, իսկ քաղաքապետը մոտ քսան րոպե զրուցում էր նրանց հետ։ Իսկ դրանից առաջ, մոտ մեկ ժամ «Պատասխան, պատասխան» վանկարկումներն էին հնչում Բյուզանդի 1/3 հասցեի շենքի դիմաց, որտեղ ընթանում է ՀՀԿ գործադիր մարմնի նիստը։ Բյուզանդի, Եկմալյանի, Արամի փողոցների՝ իրացման գոտու նախկին բնակիչները պատասխան ակնկալում են Սերժ Սարգսյանից իբրեւ երկրի ղեկավարի,ով այդ պահին նախագահում է ՀՀԿ նիստը։ կարդալ մանրամասն http://www.a1plus.am/am/politics/2012/09/27/pikethhk