Փոխնախարարը քնած չի կարող պատասխանել (видео)
Поддержи А1+!Բյուջեի կատարողականի ներկայացացման ժամանակ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանն այսօր դիմեց ՀՀ փոխարտգործնախարար Աշոտ Հովհակիմյանին. «Ես ձեզ հարցնում եմ՝ քանի՞ երկքաղաքացի ունենք, քնած պիտի պատասխանեք» «Պարոն Մանուկյան, չեմ կարող քնած պատասխանել քանի երկքաղաքացի ունենք»,- եղավ պատասխանը։ Սակայն այնպես չէ, որ փոխարտգործնախարարն «արթուն վիճակում» պատասխանեց Կոնգրեսի պատգամավորի այլ հարցերին. «Նախորդ նիստի ժամանակ ասվեց, որ նախարարի մեքենան գերմանացիներն են տվել, չհստակեցվեց։ Իսկապես պատրաստ չեմ պատասխանել մի շարք ձեր հարցադրումներին»։ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Հունգարիայում Հայաստանի նախկին դեսպան փոխարտգործնախարարին հետաքրքրվեց, թե ե՞րբ է խորհրդարան ուղարկվելու Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նախորդող ժամանակաշրջանում Հայաստանի եւ Հունգարիայի արտաքին գերատեսչությունների նամակագրությունը։ Այդ փաստաթուղթն, ըստ տիկին Զոհրաբյանի, խոստացել էր խորհրդարան ուղարկել արտգործնախարարը. «Ես պետք է ճշտեմ այդ խնդիրը եւ ձեզ տեղյակ պահեմ»։ Տիկին Զոհրաբյանը փոխարտգործնախարարին հիշեցրեց, որ ոչ ոք նրան իր կամքին հակառակ չի բերել խորհրդարան եւ ստիպված է լինելու պատասխանել մյուս հարցին՝ ո՞վ է պատասխան տալու Սաֆարովյան սկանդալում մեր երկրի ձախողման համար «Պատրաստվում է տեղեկանք, որը պետք է ներկայացվի ի պատասխան ձեր հարցի»,- ասաց փոխնախարարը։ Ի դեպ, ԱԳ փոխնախարարը չուներ միայն ՀԱԿ-ի եւ ԲՀԿ-ի պատգամավորների հարցերի պատասխանը, փոխարենը ՕԵԿ-ի եւ ՀՀԿ-ի հայեցակարգային հարցերին պատասխանում էր առանց երկմտելու։