Հարցազրույց Ռոբերտ Մելքոնյանի հետ (видео)
Поддержи А1+!Գնդապետ, Երևանի արդեն նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի կյանքում ամենամեծ նվաճումն ընտանիքն է: Նա չորս աղջիկ ունի, երկու թոռնիկ, մեկն էլ առաջիկայում կծնվի։ Նախկին կոմունիստ եւ տնտեսագետ Ռոբերտ Մելքոնյանի խոսքով՝ իր ցանկությամբ չէ, որ հայտնվել է ոստիկանությունում։ «ՀԿԿ կենտկոմի գործուղմամբ ինձ ուղարկեցին ներքին գործերի մարմիններ։ Բնականաբար, ընթացքում ստացա իրավաբանական կրթություն»,- ասաց նա «Ա1+»-ին։ Թեև պարոն Մելքոնյանը սեպտեմբերի 26-ից այլևս չի կրում ոստիկանական համազգեստ, սակայն թոշակի անցած ոստիկանի սիրտը դեռ այդ բնագավառում է. «Ես կապված եմ ոստիկանության հետ»։ Ինչ վերաբերում է իր հասցեին հչեցրած մեղադրանքներին՝ ցուցարարների նկատմամբ բիրտ ուժ կիրառելուն, նախկին փոխոստիկանապետը դա իր աշխատանքն է համարում: «Վիրաբույժը եթե վիրահատի, նա չի կարող առանց ցավ պատճառելու վիրահատություն կատարի: Իմ ներկայությունը զսպաշապիկի դեր է կատարել թե ընդդիմադիրների մոտ, թե մեր աշխատակիցների մոտ»,- հայտնեց նա։ Պարոն Մելքոնյանը չի թաքցնում, որ իր ծառայության տարիներին թերացումներ նույնպես եղել են. բայց. «Մի քիչ գուցե կոշտ, բայց օրենքի սահմաններում աշխատանք էր պետք»։ Նախկին ոստիկանն այսօր հպարտությամբ է նշում այնպես է աշխատել, որ իր խղճի առաջ մաքուր է. «Ես, ի վերջո, քրիստոնյա եմ. Աստծո առաջ պատասխան պետք է տամ» Պարոն Մելքոնյանը իր վաստակած հանգիստը փորձելու է անցկացնել ընտանիքի, թոռնիկների հետ, զբաղվելու է ընթերցանությամբ և ակտիվ է լինելու Facebook-ում: Նախկին ոստիկանը նշեց նաև, որ իր հայտնի մականունը գուցե ավելի շատ սազում է որոշ լրագրողների. «որովհետև իրենք ավելի բազազ են, ավելի առևտրական են»։