Կդառնա՞ ԲՀԿ-ն ընդդիմադիր (видео)
Поддержи А1+!«Նոր Ժամանակներ» կուսակցության նախագահ Արամ Կարապետյանը կարծում է, որ Վարդան Օսկանյանի գործի «սցենարիստները՝» նպատակ ունեն հարցը ներկայացնել աշխարհաքաղաքական լույսի ներքո: Նա հիշեցնում է` Օսկանյանին ֆինանսավորող ամերիկացի միլիարդատեր Ջոն Հանթսմանն ԱՄՆ նախագահի Հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի մերձավորներից է. «Ասեմ ավելին` Միթ Ռոմնին Պուտինի անձնական թշնամին է» Ըստ պարոն Կարապետյանի՝ առաջարկած մեկ այլ վարկածի, Բաղրամյան 26-ում մշակված «Օսկանյանը եւ ամերիկյան փողերը» օպերացիան նպատակ ունի նախագահական ընտրություններից առաջ Սերժ Սարգսյանի համար կառավարելի ընդդիմություն ապահովել` ի դեմս «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Կդառնա՞ արդյոք Բարգավաճ Հայաստանն ընդդիմադիր, թե ոչ` Կարապետյանը դեռեւս չգիտի, բայց նրա համար մեկ բան հստակ է. «Եթե պարզվեց, որ սա խաղ է, ապա ԲՀԿ-ը եւ Վարդան Օսկանյանը ավելի ծանր կացության մեջ կլինեն, քան ժամանակին Արթուր Բաղդասարյանի ֆենոմենը»։