Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Կարո՞ղ էր Խաչիկյանը միայնակ այդքան գումար յուրացնել (видео)

Արդյո՞ք կենսաթոշակային հիմնադրամի նախկին պետ, ՀՀԿ-ական Վազգեն Խաչիկյանը միայնակ կարող էր 240 մլն դրամ յուրացնել: «Դրանք իրավապահ մարմինների գործառույթների շրջանակներում են»,- «Ա1+»-ին ասաց Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը։ Իր պաշտոնավարման 100 օրվա առիթով հրավիրված աուլիսին Արտեմ Ասատրյանը փորձեց մեղմել Խաչիկյանի արարքը: Ըստ նախարարի` նախկինում` կենսաթոշակային շտեմարանը չէր ամրագրում փոփոխությունները, ուստի եղել են բազմաթիվ թերություններ; Հենց այդ պատճառով էլ նախարարությունը գնացել է համակարգային լուծումների` ստեղծվել է տեղեկատվական շտեմարան, « որի դեպքում եթե այսօր սխալ որոշում կայացվի պատասխանատուն հստակ կլինի, կամ հստակ է»։ Երկար տարիներ սոցիալական ծառայության ոլորտում աշխատած Արտեմ Ասատրյանը բացառում է, որ փոփոխություններից հետո նման յուրացումներ լինեն: Ի դեպ կալանավորված Վազգեն Խաչիկյանի կինը` Լիլիթ Ասատրյանը «Ա1+»-ին հայտնեց, որ առայժմ հրաժարվում է մեկնաբանել տեղի ունեցածը։ Նա տեղեկացրեց, որ առաջիկայում իրենք կխոսեն, սակայն դժվարացավ ասել դրանից հետո նոր ձերբակալություններ կլինեն, թե ոչ: