Սալբի Ղազարյանը մեկնաբանում է (видео)
Поддержи А1+!Սալբի Ղազարյանը չգիտի, թե ինչ է ակնարկում գլխավոր դատախազն իր անունը կապելով Օսկանյանի ընտանիքի հետ «Ես պարոն Օսկանյանի հետ 20 տարի աշխատել եմ, շարունակում եմ աշխատել»,- ասաց «Սիվիլիթաս» հիմնադրամի տնօրեն Սալբի Ղազարյանը։ Գլխավոր դատախզն ասել է, որ որեւէ նշանակություն չունի, թե Սալբի Ղազարյանը ինչ մտերմական կապեր ունի կամ չունի Վարդան Օսկանյանի հետ։ Տիկին Ղազարյանը ենթադրում է, որ գլխավոր դատախազը պարզապես չգիտի, թե ուրիշ ինչպես պատգամավորներին համոզի, որ Վարդան Օսկանյանը մեղավոր է, անուններ է թվարկում, որպեսզի մեղսակիցներ երեւան. «Այսինքն, որքան շատ անուններ տանք, այնքան ավելի լուրջ կընկալվին փաստերը»։ Հիմնադրամի տնօրենն իր հերթին մեղադրում է գլխավոր դատախազին արհեստական քրեական գործ սարքելու համար եւ ավելացնում այլ մեղավորների անունները. «Ոչ միայն դատախազը, այլ նաեւ Ազգային անվտանգության ծառայությունը եւ պատգամավորները»։ Երբ Վարդան Օսկանյանը դեռ արտնգործնախարար էր, Սալբի Ղազարյանը նրա հետ համագործակցության ընթացքում երբեւէ գործ չի ունեցել Աղվան Հովսեփյանի հետ, մի անգամ նրա համար անգլերեն է թարգմանել ուրիշի խոսքը, այդ մարդը բացարձակապես տպավորություն չի գործել տիկին Ղազարյանի վրա։ Բայց այդ մարդը երեկ արտասվելու աստիճանին հասցրեց Վարդան Օսկանյանին «Որեւէ մեկը պիտի հուզվեր, երբ իր անձի նկատմամբ, իր գործունեության նկատմամբ, իր նպատակների նկատմամբ այդպես ցինիկապես են մոտենում»,- ասաց նա։