Հրանտ Բագրատյան. Մենք հա իրենց պիտի տանջենք (видео)
Поддержи А1+!Արդյո՞ք վարչապետ Տիգրան Սարգսյանը չի զգաստանում այն փաստից, որ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ԱԺ-ում է: Այս հարցը տվեց պարոն Բագրատյանի հետ հանդիման համար Ազատության հրապարակ եկած մի քաղաքացի «Մեծամասամբ, կոնկրետ Վարչապետից սկսած, այն տեսակի մարդիկ են, որ թքում ես երեսներին, ասում են՝ անձրև է գալիս»,- ասաց ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը։ Հրանտ Բագրատյանն իր հանդիպման վայրն ու ժամը չի փոխում: Ամեն ամսվա առաջին օրը նա Ազատության հրապարկում շարունակում է հանդիպել իր ընտրողներին եւ պատասախանել նրանց ամենատարբեր հարցերին: Նա վստահեցնում է, որ այս իշխանություններին ճիշտ ճանապարհի վրա դնելու համար մեկ լուծում կա՝ պարբերաբար ներկայացնել նրանց սխալները փաստերով. «Մենք հա իրենց պիտի տանջենք»։ Հանդիպման մասնակիցներին նաեւ հետարքրքրում էր նախկին արգործնախարար Վարդան Օսկանյանի ճակատագիրը: Մասնավորապես ՀԱԿ-ի վերաբերմունքը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի ներկայացրած միջնորդությանը. համաձայն որի պարոն Օսկանյանը կարող է հայտնվել մեղադրյալի կարգավիճակում: «Սա ոնց որ թե մեր խաղը չի»,- ասաց նա։ Իրեն ուղղված բոլոր հարցերը պարոն Բագրատյանն առաջարկեց գրավոր ներկայացնել, սակայն նշեց, որ դրանց կպատասխանի 2 շաբաթից, քանի որ գործուղման է մեկնում։