Արման Նավասարդյանի ասուլիսը (видео)
Поддержи А1+!Դիվանագետ Արման Նավասարդյանը տեղյակ է վերջին հինգ տարիներին մեր արտաքին քաղաքականության ամենամեծ նվաճման մասին: «Անցյալ տարի օրինակ, մեր արտաքին գործերի նախարարը թվային արտահայտությամբ ասեց, որ այսքան փաստաթուղթ է մտել արտաքին գործերի նախարարություն եւ այսքան շրջանառություն է ունեցել»,- ասաց նա։ Պարոն Նավասարդյանը չի բացառում, որ ԱԳՆ-ի փաստաթղթաշրջանառությունն իսկապես լուրջ դիվանագիտական նվաճում է մեր երկրի արտաքին քաղաքականության համար, գումարած կոմունալ ծախսերի մասին հաշվետվությունները։ Հիմա ինքն ավելին ասել չի կարող, կարող են մեղադրել լրտեսության մեջ. «Սա ընդունված այսպես ասած տրյուկ է բոլոր երկրների կողմից ծածկելու համար այն, ինչ-որ ի վիճակի չի անելու դիվանագիտական կորպուսը»։ Այսօր պարոն Նավասարդյանը տեղյակ է լուծման ենթակա երկու դիվանագիտական խնդիրներին՝ Ղարաբաղի հարցին եւ հայ-թուրքական հարաբերություններին։ Սրանց մասին սակայն մեր իշխանությունները նրան ոչինչ չեն ասել. «Մեզ հետաքրքիր չի, թե Ղարաբաղի հարցը ինչպես կլուծվի, դուք մեզ բացատրեք, թե ինչ է կատարվում, որովհետեւ մենք ձեզ դրա համար փող ենք տալիս»։։ Դիվանագետն ուրախ կլիներ, եթե երկու խնդիրներում էլ լիներ թափանցիկություն։ Բայց գիտի, որ տարբերակ չկա։ Արտաքին գործերի նախարարությունը 10 տարուց ավելի չունի կոլեգիա, որտեղ քննարկում են արտաքին մարտահրավերները, «որի մեջ մտնում են վարչության պետերը, որի մեջ մտնում են դրսի մարդիկ, որոնք նստեն հասկանան, թե ինչ է կատարվում»։ Արտակարգ եւ լիազոր դեսպանի եզրակացությունը մեկն է՝ արտաքին գործերի ներկա եւ նախկին բոլոր նախարարներն իրենց միշտ թագավոր են զգացել։ Առաջարկում է Հայաստանում դադարեցնել կառավարման թագավորական համակարգը։