«Օսկանյանը Քոչարյանի ստեղծած համակարգի զոհ է» (видео)
Поддержи А1+!«Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Աբրահամյանն, այսօր անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Օսկանյանի շուրջ ստեղծված իրավիճակին, նշեց, որ դա քաղաքական ենթատեքստ ունի: «Մարդկային առումով ես նրան կարեկցում եմ: Սակայն մարտի 1-ի դեպքերի հետ կապված իր վարքագիծը վերհիշելով, թող նա իր կաշվի վրա զգա այն, ինչ մենք տաս տարի զգացել ենք: Վարդան Օսկանյանն ուղղակի զոհ է Ռոբերտ Քոչարյանի ստեղծած համակարգի: Վարկածներից մեկն այն է, որ սա հրաշալի ռեժիսորի, հրաշալի սցենարիստի աշխատանք է: Եթե ռեժիսորին հաջողվի էս տեմպը պահել, ապա Սերժ Սարգսյանը կդառնա նախագահ: Հիմա ռեալ թեկնածուն Սերժ Սարգսյանն է»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց Սուրեն Աբրահամյանը: Պարոն Աբրահամյաննն անտրամաբանական է համարում Հայաստանի առաջին և երկրորդ նախագահների համագործակցությունը.«Եթե վերամբարձ ուժերի համակարգ չգործի»: Ինչ վերաբերում է 2013թ. նախագահի ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության սեփական թեկնածու առաջադրելուն, ապա ըստ Սուրեն Աբրահամյանի իրավիճակը դեռ գանահատել է պետք: Արդյոք Հանրապետություն կուսակցությունը սեփական թեկնածու չունենալու դեպքում կսատարի ՀԱԿ-ի թեկնածուին, պարոն Աբրահամյանն ասաց, որ իրենք պետք է մտածեն. սատարել, թե` ոչ: «Հանրապետություն կուսակցության համար իշխանությունը երբեք ինքնանպատակ չի եղել: Մենք հիմա զբաղված ենք մեր հանդիպումներով: 4 տարի ՀԱԿ-ի կազմում լինելով, կուսակցության առանձին գործունեությունը մի փորք հետ է մղվել: Ակտիվ հանդիպումների շրջան ենք անցկացնում»,-տեղեկացրեց Երևանի նախկին քաղաքապետը: