Նախարարները այսուհետ պատասխանատու են (видео)
Поддержи А1+!Կառավարության նիստերին այսուհետ նախարարները պետք է ներկայացնեն իրենց ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների տնտեսական աճի ու հարկային պարտականությունների կատարման մասին հաշվետվություն։ Կառավարության հերթական նիստին այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: «Նախագահը հանձնարարել է, որ այս խնդիրը լինի Ձեր ուշադրության կենտրոնում։ Դուք դրա համար կրելու եք պատասխանատվություն», - դիմելով նախարարներին՝ ասաց վարչապետը: Նրա խոսքով՝ դա նշանակում է, որ բոլոր նախարարենրը պետք է տիրապետեն իրավիճակին՝ ինչպիսին է տնտեսական աճը իրենց ոլորտում և ինչպես են այդ բոլոր ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները: Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ պետք է բացառվի հարկային մարմինների գործունեության ցանկացած միջամտություն, որը «Հայաստանում դեռևս առկա է հարկային մարմինների նկատմամբ»: «Այս խնդիրը անձամբ իմ ուշադրության տակ եմ պահելու: Պետք է բացառենք ցանկացած միջնորդություն: Բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ հարեկրի հավաքագրումը պատասխանատու գործառոյթ է և այն ոչ միայն ՊԵԿ-ի, այլ նաև բոլոր նախարարենրի պատասխանատվության խնդիրն է»,-ասաց նա: Վարչապետը տեղեկացրեց, որ արդեն կառավարության հաջորդ նիստին նված հաշվետվությամբ պետք է հանգես գան Կրթության և գիտության, Տրանսպորտի և կապի, ինչպես նաև Էներգետիկայի նախարարները: