Այլընտրանք Սերժ Սարգսյանին (видео)
Поддержи А1+!Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը 2013թ. նախագահի ընտրություններում պատրաստվում է հանդես գալ որպես Սերժ Սարգսյանին այլընտրանք: Քննադատելով ներկա և անցած իշխանություններին նա ասաց.«Դրվածքը վարակված է ,վարակվել են այսօրվա իշխանավորները, վաղվա իշխանավորները ու հիմա ընդիմություն են խաղում, ժողովուրդն էլ՝ նախագահ- նախագահ»։ Տիգրան Կարապետյանը կարծում է,որ Հայաստանում ընդիմադիր դաշտ չկա: Նրա կարծիքով՝ խորհրդարանի ընտրություններից հետո պետք է հետևություն անի նաև ՀԱԿ-ը։ Նա գտնում է,որ 7 տոկոսով չէր կարելի բավարարվել,եթե ՀԱԿ-ը հավակնում էր 90 տոկոսին։ Տիգրան Կարապետյանը ասաց. «ՀՀՇ-ն լվացվեց ,մաքրվեց,մտավ խորհրդարան»: Մինչ ընտրությունները Տիգրան Կարապետյանին մի հարց է հուզում, նախագահի ընտրությունների ժամանակ,ինչպես կանխել ընտրակաշառքների բաժանումը: Ինչ վերաբերվում է պաշտոնանկություններին ու ձերբակալություններին,ապա Տիգրան Կարապետյանին դա չի զարմացնում.« Իրանց դրվածքը ,իրանց համակարգը այնպիսին ա,որ մեկ-մեկ իրենք իրար են վրա տալիս»: