Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Րիչարդ Կիրակոսյանը Վարդան Օսկանյանի մասին (видео)

ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի դեմ առաջադրված մեղադրանքի տակ ամերիկահայ փորձագետ Ռիչարդ Կիրակոսյանը ենթատեքստ է տեսնում. «Սա նաեւ ուղերձ է այլ անձանց՝ օրինակ՝ Ծառուկյանին եւ Ռոբերտ Քոչարյանին» ։ Պարոն Կիրակոսյանը հետեւելով ԱԺ-ում Վարդան Օսկանյանի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդագրի քննարկմանն ու որոշմանը, արձանագրում է. «Հայաստանի կառավարությունը գիտակցաբար, թե անգիտակցաբար դարձնում է Օսկանյանին քաղաքական զոհ »։ Նրա կարծիքով՝ այս հարցում Վարդան Օսկանյանին առաջին հերթին աջակցեց ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը; Քաղաքագետը ոչ քննադատում, եւ ոչ էլ աջակցում է Օսկանյանին, սակայն որպես անհատ փորձում է պաշտպանել նրա իրավունքը՝ առաջնորդվելով անմեղության կանխավարկածով։ Այն, ըստ Ռիչարդ Կիրակոսյանի, խախտվել է։ Պարոն Կիրակոսյանը չի կիսում այն տեսակետը, թե Օսկանյանին մեղադրանք առաջադրելով՝ փորձում են Հայաստանում թուլացնել ԱՄՆ դիրքերը: «Սա ավելի շատ վերաբերում է Հայաստանի ներքին քաղաքականությանը եւ ոչ թե Ռուսաստանին, կամ ԱՄՆ-ին»,-ասում է նա։ Ռիչարդ Կիրակոսյանը նաեւ հիշեց, որ նման դեպքեր տեղի են ունեցել նաեւ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, երբ Րաֆֆի Հովհաննիսյանին որպես նախագահի թեկնածու արգելեցին գրանցվել: