Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Էռնեկյանը չի գնի «Արմավիան» (видео)

Արգենտինահայ Էդուարդո Էռնեկյանն այսօր հերքում է լուրերը, թե մտադիր է գնել «Արմավիան» «Բացարձակապես ոչ, երբեք»,-ասաց «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության նախագահ Էդուարդո Էռնեկյանը Պարոն Էռնեկյանն այս օրերին Հայաստանում է գինեգործության զարգացման խնդիրներին նվիրված համաժողովին մասնակցելու համար։ Նա Բաղրամյանում գինու գործարան է կառուցելու.« Կարծում եմ մենք կարող ենք Հայաստանում արտադրել որակյալ ու մրցունակ գինիներ»։ Պարոն Էռնեկյանը դժվարացել է ասել, թե «Զվարթնոց» օդանավակայանից ու գինեգործությունից բացի Հայաստանում ուրիշ ո՞ր ոլորտներում կուզենար ներդրումներ անել.«Ով գիտե, չեմ գիտեր»։ Էռնեկյանը պատասխանեց նաեւ այն հարցին, թե ինչու՞ մայիսին Օսկանյանի դեմ քրեական գործ հարուցելուց հետո ինքը ցուցադրաբար «Սիվիլիթաս» հիմնադրամի հաշվին փոխանցեց 150 հազար դոլար։ Ինքը դա քաղաքական քայլ չհամարեց։ Պարզվեց այդ գումարը «Սիվիլիթասի» միջոցով տրամադրվելու է ղարաբաղցի ուսուցիչներին.«Այնքան որ ասոր մեջը բան մը մասնավոր բան մը չկա»։ Ի դեպ, համաժողովի բացմանը պարոն Էռնեկյանը նստած էր ամբիոնում եւ լավ չէր զգում իրեն։ Լրագրողների խնդրանքով բացատրեց, թե ինչու. «Կնախընտրեմ ժողովրդի հետ ըլլալ, ձեզի հետ ըլլալ, բայց ոչ ընդեղ»։