Վարչապետ. «Ղարաբաղում չկա կաշառակերություն» (видео)
Поддержи А1+!Ղարաբաղում ընդդիմադիր կուսակցություն չկա։ Վստահեցնում է ԼՂՀ վարչապետ Արա Հարությունյանը։ «Ձեւավորվում է ընդդիմադիր ուժ շարժման տեսքով, դեռ որպես կուսակցություն չի ձեւավորվել»,- ասաց նա։ Վերջին 5 տարիներին Արցախի կառավարությունը գլխավորած եւ գլխավորող այս մարդը անկեղծ է՝ Ղարաբաղում չկան նաեւ ընդդիմադիր թերթեր. «Էլեկտրոնային կան, իսկ տպագիր՝ դեռ ոչ»։ Ինտերնետն, ըստ վարչապետի, բոլոր համայնքներում չէ, որ կա։ Չնայած այս ամենին Արա Հարությունյանը համոզված է՝ Ղարաբաղը ժողովրդավարական երկիր է, կայքերում իր հասցեին շատ բան են գրում. «Լինում են նաեւ վիրավորանքներ, լինում են սխալ տեղեկություններ, հանգիստ եմ դրան մոտիկանում»։ Արցախի վարչապետը տեղյակ է Հայաստանի կառավարության հակակոռուպցիոն վերջին քայլերից, որոնք ուղեկցվում են պաշտոնանկություններով։ Ղարաբաղում վաղուց են պայքարել կոռուպցիայի դեմ. «Ես համոզված եմ, որ Ղարաբաղում չկա կաշառակերություն»։