Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Բալետային խումբը վաղը պետք է դուրս գա շենքից (видео)

Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը վաղը պետք է դուրս գա շենքից։ Առանց տանիքի խումբը կմնա մինչև հունվարի 31 - ը։ Պատճառը՝ թատրոնի բեմի վերակառուցումն է։ «Մեզ ասում են, որ պետք է դուրս գաք, որովհետև թատրոնում լինելը վտանգավոր է։ Պատճառաբանում են, թե այնտեղ սվառկա են անում կամ թանկարժեք իրեր կան, որ կարող են գողանալ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը ասաց Հայաստանի օպերայի և բալետի ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանը։ Ըստ բալետմաստերի՝ Մշակույթի նախարարին ապատեղեկացրել են, որ օպերայում հնարավոր չի անցկացնել պարապմունքներ. « Ես համոզված եմ, որ հնարավոր է թատրոնում մնալ և ոչ մեկին չխանգարել։ Մենք ունենք 2 լոկալ դահլիճ, որտեղ կարող ենք անցկացնել պարապունքները»։ Խառատյանի խոսքերով Օպերայի և բալետի ազգային ակադեմիայի տնօրինությունը իրենց որպես այլընտրանք, հստակ ոչինչ չի առաջարկել. «80 հոգանոց անձնակազմի համար հստակ տեղ չի առաջարկվել » ։ Ռուդոլֆ Խառատյանը հավաստիացնում է՝ նման երկար դադարի հետևանքով իրենք կկորցնեն վերջին 3 տարիների բոլոր ձեռքբերումները։ «Մենք ապրիլին Իտալիայում ներկայացում ունենք, որից հետո պետք է մեկնեինք ԱՄՆ և ամերիկյան մի խմբի հետ միասնական ներկայացում տաինք։ Բոլար այս պլանները խափանվում են»,- ասում է բալետմաստերը։ Ռուդոլֆ Խառատյանը նաև բողոքում է նրանից, որ մի շարք պարողներ չեն գալիս պարապունքների։ Պատճառներից մեկը, ըստ բալետմաստերի, ցածր աշխատավարձն է. «Պարողների միջին աշխատավարձը 90 հազար դրամ է, որը շատ ցածր է։ Դրա պատճառով պարողները ստիպված երեկոյան գնում են ուրիշ աշխատանքի, որ կարողանան հասցնել»։