Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Ադիբեկյանին շատ ավելի լավ գիտեն (видео)

Հայկական սոցհարցումների մասին մեր համաքաղաքացիները գիտեն միայն այն, ինչ անում է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը՝ նախագահի ցանկացած ընտրություններում հաղթում է կամ նախագահը, կամ իշխանության թեկնածուն: Անի Մեջլումյանն ասում է. «Թոզը փչում են մարդկանց աչքներին, որ գիտեք ինչ, սոցհարցում են արել» Մեր համաքաղաքացիների մի մասը կարծում է, որ ոչ մի սոցիոլոգ չունի այդքան բազա, որպեսզի մեր համաքաղաքացիներից կորզի նրանց նախընտրած թեկնածուի անունը։ « Մտածում են, որ կվնասեն իրանց, դրա համար ամեն դեպքում զգուշությունը պահպանում են»,- նշում է հարցման մասնակից Տաթեւ Օհանյանը։ ՀԴԿ նախագահ Արամ Սարգսյանի տպավորությամբ, մեր սոցիոլոգները ցանկացած ընտրություն կեղծում են մինչեւ ընտրությունը։ Ըստ նրա, վատ չէր լինի, եթե սոցիոլոգը նաեւ հոգեբան լիներ. «Ինչո՞ւ այս ծանրագույն իրավիճակում աղքատ մարդը չի բողոքում իշխանության դեմ, այլ նորից գնում է նրան ընտրելու»։ Պարոն Սարգսյանը գրեթե համոզված է, որ իշխանություններն առնվազն մասնակցում են սոցիոլոգիական հարցումներում իրենց առաջատարությունն ապահովելու գործին. «Դա խոսում է նրա մասին, որ դա ամբողջովին կառավարելի պրոցես է»։ ՀԱԿ անդամ Վահագն Գեւորգյանը հիշում է, թե 2008-ին ինչպես էր Ահարոն Ադիբեկյանը ընտրություններից երկու շաբաթ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանին կանխատեսել 11 տոկոս քվե. «Նույնը ես վստահ եմ, որ հիմա ա լինելու»։ Ի դեպ, մեր համաքաղաքացիների մեջ քիչ չէին մարդիկ, որոնք գիտեին Ահարոն Ադիբեկյանին, սակայն չգիտեին, թե ինչ է սոցիոլոգիական հարցումը։