Արա Աբրահամյանը այլևս պարտք չունի (видео)
Поддержи А1+!Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը այլեւս ֆինանսական խնդիրներ չունի: «Մեկ դոլար պարտք լինեմ»,- ասաց նա։ Արա Աբրահամյանն Երեւան է ժամանել հոկտեմբերի 15-ին աշխարհի տարբեր ծայերից հայերին դիմավորելոը համար: Համաշխարհային հայկական կոնգրեսի համագումարն այս անգամ տեղի կունենա հայրենիքում: Ռուսաստանի հայերի միության նախագահը հեքեց այն լուրերը, թե Լիբիայում կորցրել է իր բիզնեսը։ Նրա խոսքերով` ընդամենը սառեցրել է 100 միլիոն դոլարի իր հաշիվները եւ հույս ունի վերականգնել։ Լիբիական պատերազմից հետո, պարոն Աբրահամյանի խոսքերով, օգտվելով առիթից՝ բոլոր բանկերն ու գործարարներն, այդ թվում հայստանյան իրենց գումարներն են պահանջել. «Դա ինձ համար մեծ վնաս հասցրեց»։ Նա ստիպված է եղել 3 անգամ էժան գնով վաճառել է իր բիզնեսի մի մասը եւ մարել բոլոր պարտքերը: Պարոն Աբրահամյանն այսօր ստիպված եղավ մեկ անգամ եւս ընդգծել, որ ինքը ի պաշտպանություն նախկին ԱԳ նախարար Վարադան Օսկանյանին հայտարարություն չէր տարածել: Միաժամանակ նա բացասական է վերաբերում Վարդան Օսկանյանին մեղադրանք առաջադրելու փաստը: «Շատ վատ դեպք է, պատիվ չի բերում ոչ մեկիս, կա պետականություն, եւ իշխանություն, այսօր մենք մի քիչ պիտի սպասենք, որ տեսնենք, թե ոնց կվերջանան այդ իրավաբանական խնդիրները»,- հայտնեց նա։ Պարոն Աբրահամյանը այսօր հայտարարեց, թե Հայերի միությունը սատարում եւ սատարաելու է Սերժ Սարգսյանին: Ի դեպ, Ռուսաստանի Հայերի միության նախագահը այսօր «Հրազդան » մարզադաշտում հետեւելու է Հայաստան- Իտալիա խաղին եւ հույս ունի, որ մեր հավաքականը հաղթանակ կտանի: