Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

«Ամենաշատ ընտրախախտումները անում է ՀՀԿ-ն» (видео)

2008թ մարտի 1- ից հետո Հայաստանում կայացած ընտրությունների ընթացում տեղի ունեցած խախատումներին իշխանությունները պատշաճ չեն արձագանքել: Նման տեղեկություն է պատրաստվում ԵԱՀԿ/ԺՄԻԳ - ին ներկայացնել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը: «Խայտռակությունէ , այն , որ պետությունում հարցեր չեն լուծվում։ Եթե իշխանությունը իր քաղաքացիների առջև պատասխանատվություն չի կրում, ապա նա չի կարող կատարել այն միջազգային հանրության առջև», - ասաց ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցը։ Նա հավաստիացնում է՝ ամենախայտառակ ՏԻՄ ընտրությունները անցել են Գյումրիում, որտեղ ամեն - ինչ արդեն որոշված էր. «Վարդան Ղուկասյանը սիրուն չէր։ Իսկ Վանաձորում չասեցին, թե Դարբինյան Սամվելը սիրուն չի և թույլ տվեցին, որ ընտրություններ տեղի ունենան»։ Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի ամենաշատ խախտումներ կատարող կուսակցությունների առաջին հորիզոնականում ՀՀԿ - ն է, որին հաջորդում է ԲՀԿ - ն ։ Նա ենթադրում է, որ առաջիկա նախագահական ընտրություններում կոպիտ խախտումները անխուսափելի կլինեն. «Արդեն տեսնում ենք, թե ինչ է կատարվում։ Քաղաքական զսպաշապիկները հնարավոր քաղաքական ընդիմադիրների դեմ կիրառելու միջոցով ապահովում են անհավասարություն»։