Ի՞նչ է սպասվում 62 ընտանիքի (видео)
Поддержи А1+!«Հայէլեկտրո» գործարանի բուժարանն աճուրդի է հանվել՝ ՊԵԿ-ին ունեցած պարտքերի պատճառով։ Գործարանի այդ շենքում ապրող 62 ընտարիքներն այս մասին իմացել են օրեր առաջ։ Այսօր նրանք ՀՀ կառավարությունից պահանջում են չզրկել իրենց տանիքից։ «ՀայԷլեկտրո» գործարանի տարածքում գտնվող 5 հարկանի այդ շենքում ապրում են գործարանի նախկին աշխատողներ և փախստականներ։ 62 ընտանիքներից ոչ ոք սեփականատեր չի։ «Գործարանը պարտք ունի պետությանը, և շենքը, որտեղ, որ մարդիկ են բնակվում, հանել է աճուրդի»,- ասաց բնակիչներից Կարինե Ալավերդյանը։ Իսկ աճուրդի հանվել է՝ որպես արտադրամաս, եւ. «Չի շեշտվել, որ այնտեղ մարդիկ են ապրում»,- ասաց տիկին Կարինեն։ Բնակիչներին ընդունեց ՀՀ Կառավարության Քաղաքացիների ընդունելության և դիմումների քննարկման վարչության պետ Ալեքսանդր Ղազարյանը։ Թեև պարոն Ղազարյանը բանավոր ծանոթացավ բնակիչների խնդրին, սակայն դա բավարար չէ։ Իրենց խնդիրը լուծելու համար բնակիչները պետք է գրավոր դիմում ներկայացնեն։ Ալեքսանդր Ղազարյանը դեռ հստակ չգիտի, թե ինչ է սպասվում այս 62 ընտանքիներին՝ կզրկվե՞ն իրենց միակ տանիքից, թե ոչ։ «Այսօրվա դրությամբ նրանց ճակատագիրը արդեն պարզ է։ Մենք պետք է փորձենք խուսափել այդ ճակատագրից, բայց թե ինչ ճանապարհով, արդեն օրենք սահմաններում կփորձենք ինչ-որ մի լուծում գտնել»,- ասաց Ալեքսանդր Ղազարյանը։ Բնակիչներն ասում են՝ Կառավարությունից հստակ քայլեր չտեսնելու դեպքում կդիմեն Մարդու իրավունքների պաշտմանի օգնությանը։