Պահանջում են հանդիպում վարչապետի հետ (видео)
Поддержи А1+!Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին հավաքվել էին բանակում խաղաղ պայմաններում մահացած 5 զինծառայողների ծնողներ։ Նրանք պահանջում են կառավարության նիստերի օրակարգում ընդգրկել հարց, թե ինչու են տարիներ շարունակ բանակում զոհված զինվորների մայրերը հավաքվում այստեղ և արդարություն պահանջում։ Սերժ Սարգսյանը զինված ուժերի գլխավոր հրամանատարն է ,- ասում են նրանք՝ այսինքն՝ պարտավոր է կատարել որդեկորույս ծնողների արդարացի պահանջը։ Զոհված զինծառայող Վալերիկ Մուրադյանի մայրը ասաց.« Ես էսօր միայն և միայն մեղադրում եմ մեր երկրի նախագահին։ Եթե ինքը ուզենա , այդ գործերը մի օրում ,մի ժամում կբացահայտվի»։ Զոհված զինծառայող Տիգրան Օհանջանյանի մայրը զայրանում է,որ ոչ միայն իրենց բողոքն է մնում անտեսված ,այլ կարծես իրենց վիճակին ի պատասխան Սերժ Սարգսյանը անկախության օրվա առիթով մեդալ է շնորհում գործերը կոծկող դատախազին։ Մայրերը պնդում են,որ չեն լռելու շարունակելու են պայքարել,չնայած իրենց պայքարի համար չգիտեն՝ էլ ինչ տարբերակ մշակեն։