Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Վարդան Օսկանյանը կգնա՞ ԵԽԽՎ (видео)

ԵԽԽՎ պատվիրակության անդամ Զարուհի Փոստանջյանը կարծում է, որ վեհաժողովում ընդունված քաղբանտարկյալ ձեւակերպումը լիովին կարող է համապատասխանել Վարդան Օսկանյանի ներկայիս կարգավիճակին. «Գլխավոր դատախազի միջնորդագրի մեջ որեւէ հիմնավորում չկա, որ նա կապ է ունեցել նշված հանցագործությունների հետ: Սա ասում է մի անձ, որը փաստաբան է»: Իսկ պատվիրակության ղեկավար, ՀՀԿ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշեց, որ քաղբանտարկյալ տերմինի ձեւակերպումը քաղաքական հասկացողություն է, այլ ոչ թե իրավական: Ինչ վերաբերում է Վարդան Օսկանյանին, ապա. «Ամեն ինչ կախված է իրավիճակից, ապագայի հետ կապված կանխատեսում չեմ ուզում անել, թե Օսկանյանը կլինի՞ քաղբանտարկյալ ըստ ԵԽԽՎ ընդունած ձեւակերպման, թե ոչ: Շատ աղոտ է այն սահմանագիծը, երբ մարդն ուղղակի սխալ է կատարում ու կոպիտ սխալ է անում. կան սխալներ, որոնք անձը պարտավոր է չանել, բացառվում է, երբ դա հարվածի տակ է դնում երկիրդ»: Պարոն Հարությունյանը չի կարծում, որ հայկական պատվիրակության անդամներ, ԲՀԿ անդամներ Նաիրա Զոհրաբյանի եւ Վահե Հովհաննիսյանի պատրաստակամությունը՝ իրենց տեղը ԵԽԽՎ-ու զիջել Վարդան Օսկանյանին, հարցի լուծման լավագույն ուղին է. «Սա այն հարցն է, որ պետք է բաց քննարկվի: Պետք է իրավապահները հստակ սահմանեն՝ ով է այս պատմության հետեւում կանգնած: Ու ընդհանրապես, ես կարծում եմ, որ այդպիսով Վարդան Օսկանյանին լրացուցիչ պաշտպանության կարիք չկա. իրավական լուծում պետք է լինի: