Открыть ленту Закрыть ленту
A A
Видео

Է.Շարմազանով. Ես կոֆեի բաժակ չեմ կարող նայել (видео)

Հայաստանը թևակոխում է քաղաքական աշնան փուլ, որը նախորդում է 2013թ. նախագահի ընտրությունները: Այսօր նման հայտարարություն արեց ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, խոսելով Հայաստանի ներքաղաքական զարգացման մասին: Պարոն Շարմազանովը ևս մեկ անգամ նշեց, որ նախագահի ընտրություններում ՀՀԿ-ի թեկնածուի անունն արդեն հայտնի է` Սերժ Սարգսյան.«Կլինեն նաև այլ քաղաքական ուժեր, որոնք կսատարեն մեր թեկնածուին: Պայքարը գնալու է 2-րդ պատվավոր տեղի համար»: Ինչ վերաբերում է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության սեփական թեկնածուով հանդես գալուն, ապա Շարմազանովը ևս մեկ անգամ հիշեցրեց 2-րդ անգամ հայտարարություն ուժերի այն հայտարարությունը, որ 2013թ. նախագահի ընտրություներում իրենք պաշտպանելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը: Նա անդրադարձավ Վարդան Օսկանյանի այն հայտարարությունը, եթե Գագիկ Ծառուկյանը չլինի, ապա ինքը կառաջադրվի։ «Ես հարկ չեմ համարում ԲՀԿ առաձին քաղաքական գործչի տեսակետը մեկնաբանել, քանի դեռ Գագիկ Ծառուկյանը որևէ պաշտոնական հայտարարություն չի արել, թե իրենք ինչպես են հադես գալու 2013թ. նախագահի ընտրություններում»,-ասաց ԱԺ փոխնախագահը: